Կառավարության որոշումներ

8 Հունվարի 2009, 3 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիuի 25-ի «Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1294-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) քաղաքաշինության քաղաքականության և տարածքների պլանավորման վարչությունը և ճարտարապետության բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության, ճարտարապետության քաղաքականության և քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների համակարգման վարչության ու արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի.
2) գիտատեխնիկական քաղաքականության վարչությունը և տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բաժինը միացման ձևով վերակազմակերպել գիտատեխնիկական քաղաքականության վարչության.
3) բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչությունը վերանվանել բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչություն.
4) քարտուղարությունը բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության և առաջին բաժնի.
5) իրավաբանական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական բաժնի.
6) գործերի կառավարման վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տնտեսական և տեխնիկական սպասարկման բաժնի.
7) լիցենզավորման կենտրոնը (բաժինը) վերանվանել լիցենզավորման բաժին։
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիuի 25-ի «Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ uտեղծելու, Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաuտատելու մաuին» N 1294-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժինը և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժինը միացման ձևով վերակազմակերպել քաղաքաշինական պետական տեսչության նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերի վերահսկողության բաժնի.
2) քաղաքաշինական պետական տեսչության վերլուծական բաժինը և ընդհանուր վերահսկողության բաժինը միացման ձևով վերակազմակերպել քաղաքաշինական պետական տեսչության իրավական ակտերի, վերլուծության և ընդհանուր վերահսկողության բաժնի.
3) քաղաքաշինական պետական տեսչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Ավանի և Նոր Նորքի, Աջափնյակի և Դավթաշենի, Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի, Կենտրոնի և Նորք-Մարաշի, Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժինները միացման ձևով վերակազմակերպել քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի։
Այդ կապակցությամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի առաջին բաժինը կարող է ունենալ առնվազն երկու հաստիքային միավոր։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0003.pdf