8 Հունվարի 2009, 1 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 452 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում իոնացնող ճառագայթումից պաշտպանության ու իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության պետական կարգավորման իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը վերապահելու մասին» N 452 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով.
2) որոշման նախաբանում «15-րդ հոդվածին» բառերը փոխարինել «16-րդ և 17-րդ հոդվածներին» բառերով և հանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հղումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։