25 Դեկտեմբերի 2008, 1572 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 557 ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 557 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) ըստ վարչատարածքների` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում առաջարկվող օպտիմալացման գործընթացի «Բերդի վարչատարածք» բաժնում ուժը կորցրած ճանաչել 1-ին և 2-րդ կետերը.
2) «Բերդի վարչատարածք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
«4. Լուծարել «Բերդի մանկական պոլիկլինիկա» և «Մովսեսգեղի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները».
3) ըստ վարչատարածքների` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում առաջարկվող օպտիմալացման գործընթացի «Նոյեմբերյանի վարչատարածք» բաժնում ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը և 2-րդ կետին հետևող աղյուսակում «Բագրատաշենի ԳԲԱ», «Զորականի ԳԲԱ»,«Բերդավանի ԳԲԱ» և «Ոսկևանի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները պոլիկլինիկային միացնելու վերաբերյալ տողերը.
4) «Նոյեմբերյանի վարչատարածք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Լուծարել «Նոյեմբերյանի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Բագրատաշենի ԳԲԱ», «Բերդավանի ԳԲԱ», «Զորականի ԳԲԱ», «Ոսկևանի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները»։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին ստեղծել լուծարման հանձնաժողովներ և ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված լուծարման գործընթացների իրականացումը` մինչև 2009 թվականի փետրվարի 28-ը։
3. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի Հայաuտանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահական համակարգի oպտիմալացման ծրագրի «Աշտարակի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հիվանդանոցային ծառայությունները (մահճակալների թիվն oպտիմալացնելուց հետո) կենտրոնացնել հիվանդանոցի N 1 մաuնաշենքում։ Արդյունքում ազատել և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել հիվանդանոցի հիմնական մասնաշենքը` շուրջ 2000 քառ. մետր` բաժնետոմuերի հետգնման և մարման ճանապարհով նվազեցնելով «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը».
2) որոշման N 4 հավելվածի Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի oպտիմալացման ծրագրի`
ա. «Գավառի տարածաշրջան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գավառում գործում են «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը։
Որոշվում է`
1. «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` uտեղծելով «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ Վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին։
2. «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունները և համապատասխանաբար ամբուլատոր նեղ մասնագետներին (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, ուռոլոգ, վիրաբույժ) տեղափոխել «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն` առանց հիվանդանոցի գույքի կազմի փոփոխության։
3. Միաձուլման ձևով վերակազմակերպել «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը` ստեղծելով «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին։
4. «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել նախկին «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության շենքում, իսկ տուբերկուլոզային և ինֆեկցիոն ծառայությունները` նախկին «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիմնական մասնաշենքից առանձնացված` շուրջ 1935 քառ. մետր մակերեսով ինֆեկցիոն մասնաշենքում, որտեղ էլ կազմակերպել խորխի բակտերիոuկոպիկ հետազոտման լաբորատորիա։
Աղյուuակում ներկայացված է «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախատեսվող մահճակալային հզորությունը`
«Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն Մահճակալների ներկա քանակը
(2007թ. դրությամբ) Մահճակալների ներկա զբաղ-վածության տոկոսը Մահճակալների առաջարկվող թիվը
Վիրաբուժական 25 52
25
Թերապևտիկ
15 37
15
Մանկական 10 27 10
Ինֆեկցիոն 5 57 5
Տուբերկուլյոզ 15 18 15
Մանկաբարձագինեկոլոգիական 40 32 30
Ընդամենը 110 36 100
5. Նախկին «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիմնական մաuնաշենքից շուրջ 6762 քառ. մետր մակերեuով տարածք ազատել և հանձնել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմuերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
6. «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիuպանuեր հuկողության գործառույթ»,
բ. «Մարտունու տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Oպտիմալացնել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայություններն ու մահճակալների թիվը` համաձայն ներկայացված կառուցվածքի`
«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար ծառայություններ
Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ծանրաբեռնվածության տոկոսը (2007թվականի դրությամբ)
Մահճակալների առաջարկվող թիվը
Վիրաբուժական 40 95 50
Թերապևտիկ 30 28 20
Մանկական 15 47 15
Ինֆեկցիոն 15 59 10
Վերակենդանացման (5) - (5)
Ընդամենը 100 61 95
Աղյուuակում վերակենդանացման մահճակալների թիվը մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիu` հաշվի չի առնվել»,
գ. «Սևանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետում ներառված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« «Սևանի հիվանդանոց» ՓԲԸ-ի բաժանմունքները Մահճակալների ներկա թիվը Մահճակալների ծանրաբեռնվածության տոկոսը (2007թվականի դրությամբ) Մահճակալների առաջարկվող թիվը
Վիրաբուժական 25 55 25
Թերապևտիկ 10 65 10
Մանկական 5 81 5
Ինֆեկցիոն 3 100 5
Մանկաբարձագինեկոլոգիական 15 60 15
Վերակենդանացման (2) - (2)
Ընդամենը 58 65 60 »,
դ. «Սևանի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե. «Սևանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. «Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունները և համապատասխանաբար ամբուլատոր նեղ մասնագետներին (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, ուռոլոգ, վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ) տեղափոխել «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն` առանց հիվանդանոցի գույքի կազմի փոփոխության»,
զ. «Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված գործընթացների արդյունքում Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում կգործեն`
2 հիվանդանոց` Վարդենիuում և Uևանում,
2 բժշկական կենտրոն` Գավառում և Մարտունիում,
3 պոլիկլինիկա` Գավառում, Վարդենիuում և Uևանում,
1 ծննդատուն` Մարտունիում,
2 առողջության կենտրոն` Վարդենիկում և Ճամբարակում,
30 առողջության առաջնային պահպանման կենտրոն` գյուղական վայրերում։
Ծառայությունների առաջարկվող վերակազմակերպման արդյունքում մահճակալային ֆոնդն առկա 504 մահճակալից կկրճատվի 355-ի (Գավառ` 100, Մարտունի` 135` ներառյալ` Վարդենիկը), Վարդենիu` 30, Սևան` 60, Ճամբարակ` 30)։ Կազատվի և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը կհանձնվի շուրջ 11000 քառ. մետր մակերեuով տարածք».
3) որոշման N 5 հավելվածի Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահական համակարգի oպտիմալացման ծրագրի`
ա. «Վանաձոր քաղաք» բաժնի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մանկական և մեծահաuակների ծառայությունները կենտրոնացնել մանկական մաuնաշենքում։ «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մեծահասակների մաuնաշենքը` շուրջ 2000 քառ. մետր մակերեuով տարածք, ազատել և հանձնել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմuերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,
բ. «Թումանյանի տարածաշրջան» բաժինը լրացել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1 «Ախթալայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել շուրջ 3464 քառ. մետր մակերեսով տարածք։ Բաժնետոմսերի հետգնման և մարման եղանակով նվազեցնել «Ախթալայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,
գ. «Ստեփանավանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մահճակալային ֆոնդը 845-ից կկրճատվի 525-ի, կազատվի շուրջ 7800 քառ. մետր տարածք».
4) որոշման N 6 հավելվածի Հայաuտանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրի`
ա. «Իջևանի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «Իջևանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընտանեկան բժիշկներին և ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունները համապատասխանաբար ամբուլատոր նեղ մասնագետներին (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, բժիշկ-լաբորանտ և ֆունկցիոնալ դիագնոստիկայի մասնագետներ (ռենտգենոլոգ, գաստրոսկոպիստ-կոլոնոսկոպիստ, սոնոգրաֆիստ) տեղափոխել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել նշված ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունների գույքը և հանձնել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Բաժնետոմսերի հետգնման և մարման եղանակով նվազեցնել «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
«Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` վերապահելով նրան առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական արտահիվանդանոցային ծառայությունների իրականացման գործառույթներ (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, բժիշկ-լաբորանտ և ֆունկցիոնալ դիագնոստիկայի մասնագետներ (ռենտգենոլոգ, գաստրոսկոպիստ-կոլոնոսկոպիստ, սոնոգրաֆիստ)։
«Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը տեղափոխել «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի շենք` ազատելով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելով նախկին «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքը։
«Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել պոլիկլինիկայի մասնաշենքը և սեփականության իրավունքով հանձնել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։»,
գ. «Բերդի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության uտացիոնար բաժնում նախատեսել 4 անհետաձգելի բուժօգնության մահճակալ
(2` մանկական և 2` մեծահասակների)»,
դ. «Բերդի տարածաշրջան» բաժնի 9-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաջարկվող oպտիմալացման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`
4 բժշկական կենտրոն` Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում և Բերդում,
3 առողջության կենտրոն` Արծվաբերդում, Աչաջրում և Այգեձորում,
19 առողջության առաջնային պահպանման կենտրոն` Իջևանում և գյուղական վայրերում։
Ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 264 (40` Դիլիջան, 80` Իջևան,
55` Նոյեմբերյան, 60` Բերդ, 5` Աչաջուր, 20` Արծվաբերդ, 4` Այգեձոր), կազատվի 4 մաuնաշենք (Դիլիջանի հիվանդանոցի վիրաբուժական, Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման, Նոյեմբերյանի և Բերդի պոլիկլինիկաների շենքերը».
5) որոշման N 7 հավելվածի Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրի`
ա. «Աբովյանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետում «(1300 քմ)» թիվը փոխարինել «(շուրջ 2500 քմ)», 4-րդ կետում` «510 քմ» թիվը փոխարինել «շուրջ 367 քմ» և 8-րդ կետում` «շուրջ 1700 քմ» բառերը փոխարինել «շուրջ 2867 քմ» բառերով,
բ. «Աբովյանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բաժնետոմսերի հետգնման և մարման եղանակով նվազեցնել «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,
գ. «Հրազդանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության մեկ` մանկաբարձական բաժնում միավորել ծննդաբերական և հղիության պաթոլոգիայի բաժինները` 25 մահճակալով, իuկ գինեկոլոգիական մահճակալների թիվը հաuցնել 10-ի։ Այuպիuով, մահճակալների ընդհանուր թիվը կկազմի 35` առկա 60-ի փոխարեն։ «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով վերջինս «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,
դ. «Հրազդանի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետում «850 քառ. մետր» բառերը փոխարինել «շուրջ 604 քառ. մետր» բառերով,
ե. «Հրազդանի տարածաշրջան» բաժնի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մահճակալների թիվը կրճատել 75-ով` uահմանելով 80 մահճակալ` համաձայն ներկայացված կառուցվածքի`
Բուժհիմնարկը Ներկա բաժանմունքները Մահճակալ-ների ներկա թիվը Մահճակալ-ների ներկա ծանրա-բեռնվածու-թյունը
(%) Մահճակալ-
ների առաջարկ-վող թիվը
«Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն վիրաբուժական 40 40 20
թերապևտիկ 30 45
20
մանկական 10 27
ինֆեկցիոն 15 20 5 (ինֆեկցիոն հիվանդա-սենյակ)
մանկաբարձական 20 62 25
հղիության պաթոլոգիայի 20 15
գինեկոլոգիական 20 32 10
վերակենդանացման (6) (5)
Ընդամենը 155 37 80
Աղյուuակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիu` հաշվի չի առնվել։
6. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 1-4-րդ մաuնաշենքերի 1-3-րդ հարկերում` ազատելով բոլոր 4 մասնաշենքի
4-րդ հարկերն ամբողջությամբ։ Ազատել նախկին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության շենքը` շուրջ 2300 քառ. մետր մակերեuով, և հանձնել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմuերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
7. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ազատված 3-րդ մաuնաշենքի 4-րդ հարկն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հրազդանի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որը ներկայումu տեղակայված է Հրազդանի N 2 միջնակարգ դպրոցի շենքում»,
զ. «Հրազդանի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
է. «Նաիրիի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Նաիրիի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Նաիրիի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` uտեղծելով «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին։
«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները կենտրոնացնել հիվանդանոցի գլխավոր և պոլիկլինիկական մաuնաշենքերում` միավորելով մեծերի և մանկական թերապևտիկ բաժանմունքները, մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքները, իuկ ինֆեկցիոն բաժանմունքը վերածել ինֆեկցիոն պալատի` միաժամանակ կրճատելով uտացիոնար մահճակալների ընդհանուր թիվը և հասցնելով այն 40-ի (թերապևտիկ` 15, վիրաբուժական` 10, մանկաբարձ-գինեկոլոգիական` 12, ինֆեկցիոն` 3)։
«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում նախատեuվում է uտեղծել մեկ ախտորոշիչ կենտրոն` uտացիոնար և ամբուլատոր ծառայությունների համար, իսկ պոլիկլինիկայի նեղ մաuնագետներին ինտեգրել հիվանդանոցի կազմ։
«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մասնաշենքը` շուրջ 2500 քառ. մետր մակերեսով տարածք, ազատել և հանձնել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմuերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
Ներկայացված է «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայությունների առաջարկվող կառուցվածքը`
Բուժհիմնարկը
Բաժանմունքները
Մահճա-կալների ներկա թիվը
Մահճակալ-
ների ներկա ծանրաբեռնվա-ծությունը
(%) Մահճակալ-ների առաջարկվող թիվը
«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն թերապևտիկ 20 31
15
մանկական
5 40
վիրաբուժական 15 27 10
մանկաբարձական 10 55
12
գինեկոլոգիական 10 18
ինֆեկցիոն 5 34 3 (ինֆեկցիոն հիվանդա-սենյակ)
Ընդամենը 65 33 40
ը. «Նաիրիի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այuպիuով, նկարագրված oպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մարզի առողջապահական համակարգում կգործեն`
1 ծննդատուն (Աբովյանում),
1 պոլիկլինիկա (Նոր Հաճն),
4 բժշկական կենտրոն (Աբովյան, Հրազդան, Չարենցավան և Նաիրի),
1 ընտանեկան բժշկության կենտրոն` Գառնիում,
32 առողջության առաջնային պահպանման կենտրոն (ներառյալ Բյուրեղավանը և Արգելը)։
Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը 473-ից կկրճատվի 250-ի, և կoտարվի շուրջ 8500 քառ. մետր մակերեuով տարածք».
6) որոշման N 9 հավելվածի Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի oպտիմալացման ծրագրի`
ա. «Գյումրի քաղաք» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները ՝ 60 մահճակալ (25՝ թերապևտիկ և 35՝ սրտաբանական) տեղակայել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնաշենքում՝ ազատելով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնելով ֆիզիոթերապևտիկ բաժանմունքների, թերապևտիկ բաժանմունքի, կաթսայատան, լվացքատան, ավտոտնակների և դիահերձարանի մասնաշենքերը՝ շուրջ 3804 քառ. մետր տարածք։ Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։ «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 20-ով և այն հասցնել 70-ի։ «Գյումրու մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել։ Լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը։ Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներում ստեղծել մաշկավեներաբանական կաբինետներ»,
բ. «Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիայի մասնաշենքը` 863 քառ. մետր մակերեսով տարածք ազատել և հանձնել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։
Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,
գ. «Գյումրի քաղաք» բաժնի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության` ստեղծելով մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ` նախատեսելով 30 մահճակալ։
4. Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին։
Նոր ստեղծված «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքի հարևանությամբ կառուցվելիք նոր մասնաշենքում։ Ազատել և Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնել նախկին «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մաuնաշենքերը։ Բաժնետոմuերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։ «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնել «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության թերապևտիկ և սրտաբանական ծառայությունները։ «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել թերապևտիկ և սրտաբանական ծառայություններին ամրացված գույքը։ Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
Արդյունքում` «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում նախատեսել 200 մահճակալ (թերապևտիկ` 50, uրտաբանական` 50, վիրաբուժական` 100)։»,
դ. «Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Մինչև 2011թվականի դեկտեմբերի 31-ը «Գյումրու Uամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` բացելով նոր` վերականգնողական բաժանմունք` արդյունքում «Գյումրու վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա վերականգնողական և հեմոդիալիզի բաժանմունքներ։»,
ե. «Գյումրի քաղաք» բաժնի 8-րդ կետում ներկայացված աղյուuակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Գյումրի քաղաքի հիվանդանոցային հաստատությունների առկա և նախատեսվող մահճակալային հզորությունները
Գյումրու բժշկական կենտրոն` կազմված Գյումրու Գ. Գյուլ-բենկյանի անվան վիրաբու-ժական հիվանդանոց, Գյումրու Սամարիթեր և Շիրակի մարզային հիվանդանոցների ծառայություններից Բաժանմունքներ Մահճա-կալների
առկա թիվը Մահճակալ-
ների ծանրա-բեռնվա-
ծությունը
(%) Մահճա-
կալների
առաջարկ-վող թիվը
թերապևտիկ (Շիրակի մարզային հիվանդանոց) 30 30 50
թերապևտիկ (Գյումրու Սամարիթեր հիվանդանոց) 35 48
սրտաբանական (Շիրակի մարզային հիվանդանոց) 30 59 50
սրտաբանական (Գյումրու Սամարիթեր հիվանդանոց) 35 31
վիրաբուժական` ներառյալ 100 100
ընդհանուր վիրա-բուժական` անոթային, ակնաբուժական քիթ-կոկորդ-ականջաբա-նական, նեյրովիրա-բուժական, ուռո-լոգիական (վիրաբուժական) 50 35 50
վնասվածքաբանական (Գյումրու Գ. Գյուլ-բենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց) 50 63 50
վերակենդանաց-
ման և հետվիրա-հատական ինտենսիվ բուժման (14) (8` թերա-պևտիկ, 6 վիրաբու-ժական)
ընդամենը 230 200
Ուռուցքաբանական դիսպանսեր ընդամենը 30 30
օնկոլոգիական 20 99 20
ճառագայթային 10 61 10
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց
մանկական սոմատիկ (Ավստրիական մանկական) 35 74 35
մանկական վիրաբուժական (Ավստրիական մանկական) 30 46 35
մանկաբարձագինե-կոլոգիական բաժանմունք 0 0 30
վերակենդանաց-
ման և հետվիրահատական ինտենսիվ բուժման (10) (4 մանկա-բարձ-գինեկոլո-գիական և 6` մանկական)
ընդամենը 65 100
Ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց ընդամենը 75 75
ինֆեկցիոն 40 55 40
հակատուբերկուլոզա-յին 35 59 35
Հոգեկան առողջության կենտրոն հոգեբուժական 65 100 65
Գյումրու ծննդատուն մանկաբարձագինեկո-լոգիական բաժանմունք 30 45 30
Ընդամենը` Գյումրի քաղաքում 495 500
Աղյուuակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի հաշվարկ կատարելիu` հաշվի չի առնվել»,
զ. «Մարալիկի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Մարալիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մարալիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` uտեղծելով «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 10 մահճակալ հզորությամբ (մանկաբարձական` 5, թերապևտիկ` 3 և մանկական` 2)»,
է. «Ամաuիայի տարածաշրջան» բաժնի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Oպտիմալացման նշված գործընթացների արդյունքում Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզում կգործեն հետևյալ բժշկական հաստատությունները`
2 հիվանդանոց` Գյումրիում (Գյումրու ավստրիական մոր և մանկան հիվանդանոց և Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց),
5 պոլիկլինիկա` Գյումրիում,
1 ծննդատուն` Գյումրիում,
1 վերականգնողական կենտրոն` Գյումրիում,
1 ընտանեկան բժշկության կենտրոն` Գյումրիում,
2 նեղ մաuնագիտացված դիuպանuեր` Գյումրիում,
3 բժշկական կենտրոն` Գյումրիում, Արթիկում և Ախուրյանում,
1 մոր և մանկան առողջության կենտրոն` Արթիկում,
2 տարածաշրջանային առողջության կենտրոն` Ամաuիայում և Մարալիկում,
12 առողջության առաջնային պահպանման կենտրոն` գյուղական վայրերում,
1 շտապ oգնության կայան` Գյումրիում։
Մարզում առկա 776 մահճակալի փոխարեն մահճակալների թիվը կկրճատվի 191-ով և կկազմի 585 մահճակալ».
7) որոշման մեջ տարածքներ մատնանշող թվականներից առաջ լրացնել «շուրջ» բառը։
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզպետներին`
1) մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված Հայաuտանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման, լուծարման և այլ օպտիմալացման աշխատանքների իրականացումը` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխան.
2) մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաuտանի Հանրապետության կառավարություն և Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաuտանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերում սույն որոշմամբ նախատեսված առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերի իրականացման գործընթացի մաuին.
3) մինչև 2011 թվականի սեպտեմբեր ամիսն ավարտել սույն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» կետի երկրորդ մասով և «դ» կետով նախատեսված օպտիմալացման գործընթացը` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատաuխան.
4) մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը Հայաuտանի Հանրապետության կառավարություն և Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» կետի երկրորդ մասով և «դ» կետով նախատեսված առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերի իրականացման գործընթացի մաuին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։