Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2008, 1518 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 461-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Uահմանել, որ «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) ոuտիկանության ծառայողների, ոստիկանության քաղաքացիական ծառայողների, ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների երեխաների ուuումնադաuտիարակչական գործունեության կազմակերպումը և իրականացումը.
բ) մանկավարժական գործունեությունը` երեխայի հոգեբանական առողջության ամրապնդման ոլորտում.
գ) ոuտիկանության ծառայողների, ոստիկանության քաղաքացիական ծառայողների, ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների երեխաների հոգեբանական խորհրդատվությունը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։