Կառավարության որոշումներ

17 Մարտի 2005, 339 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳՈՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2219.5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 2108.8 հեկտարը, որից` 55.6 հեկտար վարելահող, 643.5 հեկտար արոտավայր, 1409.7 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 35 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.

բ) 0.7 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.

գ) 110 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքօգտագործման նպատակով: