Կառավարության որոշումներ

17 Մարտի 2005, 338 - Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

ա) hարկային ծառայողների համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) hարկային ծառայողների տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) հարկային ծառայողների համազգեստ կրելու պայմանները` համաձայն N 3 հավելվածի:

2. Հարկային ծառայողների համազգեստ կրելու կարգը, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը: