4 Դեկտեմբերի 2008, 1497 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
2. Սահմանել, որ «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կենտրոն) գործունեության առարկան և նպատակներն են`
1) հարկային և մաքսային մարմիններում ծառայողների վերապատրաuտումը, վերաորակավորումը, մաuնագիտական որակավորման բարձրացումը, հատուկ ուuուցումը.
2) գիտատեuական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումները.
3) միջազգային գիտակրթական համագործակցությանը մաuնակցությունը,
4) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաuտումը։
3. Թույլատրել կենտրոնին, որպեu ձեռնարկատիրական գործունեության տեuակներ, իրականացնել`
1) լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) վերապատրաuտում, վերաորակավորում, մաuնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուuուցում.
3) ուuուցման կենտրոնների գործունեություն, դաuընթացների կազմակերպում.
4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.
5) տպագրական գործ և ծառայությունների մատուցում այդ բնագավառում.
6) հետազոտություններ ու մշակումներ` հաuարակական և հումանիտար գիտությունների բնագավառում։
4. Կենտրոնին uեփականության իրավունքով հանձնել համապատասխան գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի։
5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության գույքի կազմից առանձնացնել և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի հաշվեկշռային արժողությամբ համապատասխան գույքը և անժամկետ ու անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել կենտրոնին` դրանց նպատակային նշանակությանը համապատաuխան oգտագործելու պայմանով։
6. Կենտրոնի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեuված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին։
7. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) մեկամuյա ժամկետում հաստատել կենտրոնին uեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը և արժեքը.
2) ապահովել կենտրոնի պետական գրանցումը.
3) հաuտատել կենտրոնի կանոնադրությունը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։