11 Դեկտեմբերի 2008, 1491 - Ն
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի և «Տոյոտա Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2007 թվականի նոյեմբերի 16-ին կնքված «Ավտոմեքենայի նախնական վաճառքի» պայմանագրին` այն դիտելով որպես «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան մեկ անձից գնման ձևով կատարված գնում։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգով նախատեսված` գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացություն, ապահովել գնման պայմանագրի ֆինանսավորումը և ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի առնչությամբ այլ գործողություններ իրականացնելուց։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։