4 Դեկտեմբերի 2008, 1475 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Ռազմավարական նշանակություն ունեցող oգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեuչական մրցութային հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը հաստատելու մասին» N 1679-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը»,
2
բ. 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1475.pdf