20 Նոյեմբերի 2008, 1473 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 641-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 25-րդ կետում «սերբ օդաչուների հուշարձանի» բառերը փոխարինել «սերբ և ռուս օդաչուների հուշարձանների» բառերով.
2) 42-րդ կետում նշված Լոռու մարզի միջոցառումների ցանկից հանել առաջին տողը։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ամփոփել Վանաձորի Է. Կզարթմյանի անվան N 1 երաժշտական դպրոցի շենքի ամրացման և հիմնանորոգման նախագիծ-նախահաշիվը և ներկայացնել առաջարկություն 2009-2010 թվականներին նշված շենքի շինարարական աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։