11 Դեկտեմբերի 2008, 1466 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետով հաստատված ցանկի`
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով,
գ. 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերով,
դ. 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերով,
ե. 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար» բառերով,
զ. 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով,
է. 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման 1-ին կետով հաստատված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.
«17.1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։