Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2008, 1459 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով և 57-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի վարչական տարածքի սահմաններում`
1) Երևանի Աջափնյակ թաղային համայնքի Տիչինայի փողոցին հարող տարածքի գոտևորման նախագծով առանձնացված` 162,68 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից 128,83 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, իսկ 33.85 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` համաձայն
N 1 հավելվածի.
2) Երևանի Շենգավիթ թաղային համայնքի Շիրակի փողոցին հարող տարածքի
40.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։