4 Դեկտեմբերի 2008, 1444 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը հաստատելու մասին» N 2274-Ն որոշմամբ հաստատված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գնման գործընթացին մասնակցելու նպատակով պատվիրատուին են ներկայացվում սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը։ Պարբերական մրցույթի կազմակերպման դեպքում հայտարարությունը վավերական է մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված երեք տարի, իսկ գնման այլ ձևերի կազմակերպման դեպքում` առնվազն յոթ աշխատանքային օր։ Փաստաթղթերն ստորագրում և հնարավորության դեպքում կնքում է դրանք ներկայացնող անձը»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող առանձին ապրանքատեսակների` կենտրոնացված կարգով գնման գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 7 հավելվածի».
2) որոշումը լրացնել նոր` N 7 հավելվածով` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում համատեղ հրամանով հաստատել «Գաղտնի» դրոշմագրով` կենտրոնացված կարգով գնվելիք` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների անվանացանկը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անվանացանկում ներառված ապրանքների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվում են «Գաղտնի» դրոշմագրով։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող գնումների անվանացանկում սույն որոշման 3-րդ կետում նշված ապրանքների մասին տվյալները ներառվում են «Գաղտնի» դրոշմագրով հաստատվող անվանացանկի նախագծում։
5. Նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1444.pdf