Կառավարության որոշումներ

17 Մարտի 2005, 331 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների անվտանգության մակարդակի բարձրացման և ներդրումների խրախուսման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«արտադրական բազա` տեխնիկական միջոցներով և սարքավորումներով կահավորված արտադրական շենքեր ու շինություններ ունեցող համապատասխան տարածք, որտեղ կազմակերպվում են տրանսպորտային միջոցների կայանումը և պահպանումը (գիշերակացը), տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների կատարումն ու հաշվառումը, փաստաթղթերի վարումը, տրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը.

համալրում` երթուղում ուղևորահոսքի ավելացման կապակցությամբ չվացուցուցակում լրացուցիչ երթեր նախատեսվելու դեպքում երթուղու սպասարկման համար նոր տրանսպորտային միջոցների ներգրավում».

բ) 5-րդ կետը, 6-րդ կետի առաջին պարբերությունը և 7-րդ կետը «ցանկը» բառից հետո լրացնել «, չվացուցակները, երթուղում ուղևորահոսքի փոփոխման հետ կապված չվացուցակների փոփոխությունները» բառերով.

գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայաններից կամ երթակարգավարական կետերից:

Սույն կետի պահանջները կարող են չկիրառվել գյուղական համայնքների վարչական տարածքներից իրականացվող փոխադրումների դեպքում».

դ ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Մրցութային հանձնաժողովների կազմերում պետք է ընդգրկվեն մրցութային հանձնաժողովը կազմող կառավարման մարմնի, նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության, իսկ նախարարության հանձնաժողովում` նաև Երևանի քաղաքապետարանի ու համապատասխան տարածքային կառավարման մարմնի կամ համապատասխան տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչները:

Քաղաքային համայնքի ղեկավարի կողմից կազմվող մրցութային հանձնաժողովում պետք է ընդգրկվի նաև համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը».

ե) 16-րդ կետի երկրորդ պարբերությունում «երկօրյա» բառը փոխարինել «մեկշաբաթյա» բառով,

զ) II գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 171-րդ կետով.

«171. Մրցույթներն անցկացվում են նախորդ մրցույթում հաղթած կազմակերպության համար սահմանված երթուղու սպասարկման ժամկետը լրանալուց 45 օր առաջ».

է) 18-րդ կետի`

1-ին պարբերությունից հանել «իսկ արտահերթ (լրացուցիչ) մրցույթների դեպքում` 10 օր» բառերը,

3-րդ պարբերությունում «մակնիշները» բառը փոխարինել «տեսակները» բառով.

ը) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում հայտը և պահանջվող փաստաթղթերը (ցանկը կցվում է) ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն`

ա) երթուղու սպասարկման համար անհրաժեշտ թվով սեփականության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչությունում գրանցված ուղևորատար տրանսպորտային միջոցներ, որոնցից առնվազն 60 տոկոսը սեփականության իրավունքով կամ լիզինգով ձեռք բերված, կամ էլ ներկայացրել են երթուղու սպասարկման համար անհրաժեշտ թվով նոր տրանսպորտային միջոցներ սեփականության իրավունքով ձեռք բերելու մասին հայտ - պարտավորություն (N 6 ձև) և ձեռք բերվող տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքի 25 տոկոս գումարի չափով բանկի կողմից տրված երաշխիք (N 7 ձև):

Երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թիվը սահմանվում է հաստատված չվացուցակով երթուղու սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր 1-5, իսկ 150 կմ-ից ավելի երկարություն ունեցող երթուղիներում` փոխադրողի ցանկությամբ 1-3 տրանսպորտային միջոցի դեպքում` մեկ պահուստային տրանսպորտային միջոցի հաշվարկով, որոնք կարող են օգտագործվել անսարքության, վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի դուրս չեկած տրանսպորտային միջոցների փոխարեն.

բ) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով ու արտադրական անձնակազմով (կազմակերպություններում փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետներին ներկայացվող` սույն կարգի

IV1 գլխով նախատեսված որակավորման պահանջներին համապատասխան)

համալրված արտադրական բազա կամ նման արտադրական բազա ունեցող մասնագիտացված կազմակերպության հետ կնքված պայմանագիր, որին համապատասխան իրականացվում և հաշվառվում են նշված աշխատանքները:

Երևան քաղաքում փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող արտադրական բազայի առկայությունը պարտադիր է.

գ) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող հավաքակայան (եթե շարժական կազմի միջհերթափոխային պահպանումն արտադրական բազայում չի իրականացվում), որտեղ կազմակերպվում է ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը:

Սույն կետի «բ» ենթակետի և «գ» ենթակետի առաջին պարբերության պահանջները (բացի վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման դրույթից) չեն տարածվում մինչև 3 ավտոտրանսպորտային միջոց ունեցող կազմակերպությունների վրա, որոնց տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների կատարման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա».

թ) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Կազմակերպությունը մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովից ստանում է մրցութային փաթեթ` ստորագրելով համապատասխան մատյանում (N 8 ձև)».

ժ) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Երթուղու սպասարկմանը ներգրավվող (համալրող) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հավաքած փաստացի գումարային միավորը (առանց լրացուցիչ միավորների) պետք է համապատասխանի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով արձանագրված տրանսպորտային միջոցների միջին գնահատականին կամ գերազանցի այն, իսկ փոխարինող տրանսպորտային միջոցինը` փոխարինվող տրանսպորտային միջոցների գնահատված միավորին` սպասարկման երկրորդ տարվանից սկսած տարեկան 10 տոկոս նվազումը հաշվի առնելով».

ժա) 26-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով.

ժբ) 27-րդ կետը «գինը» բառից հետո լրացնել «, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար նաև ուղեվարձը` ըստ միջանկյալ բնակավայրերի» բառերով:

ժգ) կարգը IV գլխից հետո լրացնել IV1 գլխով.

«IV1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ,

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

271. Կազմակերպություններում փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման (տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների կատարման, կայանման և պահպանման ապահովման) և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորումը որոշվում է ուղևորափոխադրումների կազմակերպման և ապահովման, շարժակազմի տեխնիկական վիճակը պահանջվող մակարդակում պահելու, երթևեկության անվտանգության ապահովման, ավտոմոբիլային տրանսպորտում բնապահպանական նորմերի, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով:

Հայաստանի Հանրապետության տարածքում նշված գործառույթների իրականացման համար մասնագիտական ձեռնահասությունը (կոմպետենտությունը, արհեստավարժությունը) հաստատվում է մասնագիտությունների նախկին և այժմյան ցանկերում ներառված ավտոմոբիլային պրոֆիլի մասնագիտությունների գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի, կամ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման և շարժակազմի տեխնիկական շահագործման գծով վերապատրաստման դասընթացներ անցնելու և որակավորման քննություն հանձնելու վերաբերյալ վկայականի, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձի առկայությամբ:

Այդ մասնագիտություններն են`

Ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն,

Ավտոտրակտորաշինություն,

Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում,

Ճանապարհային երթևեկության կազմակերպում,

Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում (տրանսպորտի բնագավառ),

Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ,

Ավտոմոբիլների և տրակտորների էլեկտրական սարքավորումներ,

Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ավտոմոբիլային տրանսպորտ)».

ժդ) 30-րդ կետում`

«բ» ենթակետից հանել «ընդ որում, անվտանգության, արտաքին տեսքի, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջները չբավարարելու դեպքում տրանսպորտային միջոցն ստանում է 0 գնահատական և հանվում մրցույթից» բառերը,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) անվտանգության, արտաքին տեսքի և ուղևորասրահի կահավորման ու հարմարադասման, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջները չբավարարելու դեպքում տրանսպորտային միջոցը մրցույթին ներկա հանձնաժողովի անդամների մեծամասնության որոշման դեպքում ստանում է 0 գնահատական և հանվում մրցույթից».

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայտ - պարտավորության և բանկի կողմից տրված երաշխիքի առկայության դեպքում կազմակերպության տրանսպորտային միջոցները գնահատվում են առավելագույն հիմնական և լրացուցիչ միավորներով».

ժե) 31-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) 60 տոկոսից ավելի սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր մեկ տոկոսի համար՝ 0,5 միավոր».

ժզ) 39-րդ կետից հանել «էկոլոգիական անձնագրի» բառերը.

ժէ) 42-րդ կետում`

«ա» ենթակետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով.

«ա1) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին»,

«ա» ենթակետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Նույն երթուղու համար մեկից ավելի հայտ-պարտավորություն ստանալու դեպքում առավելությունը տրվում է այն հայտ-պարտավորությանը, որով առաջարկվում է երթուղու սպասարկումն իրականացնել ավելի բարձր տեխնիկաշահագործական ցուցանիշներ ունեցող տրանսպորտային միջոցներով».

ժը) 50-րդ կետի առաջին պարբերությունը «գրանցման կտրոն» բառերից հետո լրացնել «և մեկշաբաթյա ժամկետում համապատասխան մրցութային հանձնաժողովին ներկայացնում է տեղեկատվություն` ըստ երթուղիների հատկացված ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշերի մասին` նշելով տրանսպորտային միջոցի հիմնական պետհամարանիշերը» բառերով.

ժթ) 52-րդ կետում`

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցույթի մասին համապատասխան կառավարման մարմնի որոշման հիման վրա մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության համապատասխան ստորաբաժանումից սահմանված կարգով ստանում է դեղին հիմնագույնի համարանիշերն ու բոլոր տրանսպորտային միջոցների ժամանակավոր գրանցման կտրոնները և դրանք ներկայացնելուց հետո կառավարման մարմնի կամ նրա կողմից լիազորված կազմակերպության հետ կնքում է երթուղու սպասարկման պայմանագիր»,

երկրորդ նախադասության մեջ «արտահերթ (լրացուցիչ)» բառերը փոխարինել «նոր» բառով,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները նոր ավտոբուսներով համալրվելու կամ նույն երթուղում ուղևորափոխադրումները տվյալ կամ մրցույթում շահած մեկ այլ կազմակերպության կողմից վերսկսվելու դեպքում այդ կազմակերպությունների ավտոբուսներին դեղին հիմնագույնի համարանիշերը հատկացվում են անվճար` երթուղին սպասարկող տվյալ կամ նախկին կազմակերպության կողմից դրանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության ստորաբաժանումներ վերադարձվելուց հետո 2 ամսվա ընթացքում, եթե դրանք պիտանի են հետագա օգտագործման համար».

ի) VIII գլխում`

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 521-րդ կետով.

«521. Երթուղիների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին մատուցվող սպասարկման ծառայությունների դիմաց երթուղու սպասարկման պայմանագրով սահմանվում է սպասարկման հաստատագրված վճար, որի հաշվարկման կարգը սահմանում է համապատասխան կառավարման մարմինը».

55-րդ կետում`

3-րդ պարբերությունից հանել «արտահերթ» բառը,

4-րդ պարբերության առաջին նախադասության մեջ «արտահերթ (լրացուցիչ)» բառերը փոխարինել «նոր» բառով,

4-րդ պարբերությունից հանել վերջին նախադասությունը,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հաղթող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված պայմանագիրը և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հայտարարվում է նոր մրցույթ:

Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես կարող է իրականացնել համապատասխան կառավարման մարմնի կողմից լիազորված կազմակերպությունը`

ա) երթուղու նախկին մրցույթով արտոնագրված և դեղին հիմնագույնի ժամանակավոր համարանիշեր ստացած տրանսպորտային միջոցներով,

բ) մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված այլ տրանսպորտային միջոցներով».

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 551-րդ և 552-րդ կետերով.

«551. Մեկից ավելի ներքաղաքային (ներմարզային, միջմարզային) երթուղիներ սպասարկող կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում, թույլատրվում է տվյալ երթուղում շահագործել նաև իր կողմից սպասարկվող նմանատիպ ներքաղաքային (ներմարզային, միջմարզային) երթուղիների մրցույթներում հաղթող ճանաչված այլ տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև մրցույթներով անցած շարժակազմերի շահագործումը` կազմակերպությունում հրամանագրված այլ` սահմանված պահանջները բավարարող վարորդների կողմից:

552. Կազմակերպությունը մրցույթից հետո մեկամսյա ժամկետում հայտ-պարտավորությունով նախատեսված մակնիշով և թվով տրանսպորտային միջոցներ չներկայացնելու դեպքում զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից, և բանկային երաշխիքում նշված գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Մրցույթում հաղթող է ճանաչվում հաջորդ` առավել բարձր անցումային միավորներ շահած կազմակերպությունը: Այդպիսի կազմակերպության բացակայության դեպքում հայտարարվում է նոր մրցույթ».

իա) ուժը կորցրած ճանաչել 58-րդ կետի «ը» ենթակետը.

իբ) Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկում`

ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 5-րդ կետերը,

6-րդ կետը «անձնագրերը» բառից հետո լրացնել «(գրանցման վկայագրերը)» բառերով,

11-րդ կետը «վկայականի պատճենը» բառերից հետո լրացնել «`բացառությամբ սույն կարգի 19-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված կազմակերպությունների» բառերով.

իգ) ուժը կորցրած ճանաչել`

արտադրական բազայի գնահատման թերթիկի (N 3 ձև) 5-րդ կետի «բ» ենթակետը,

կազմակերպությունների արտադրական բազայի գնահատման համար տվյալների 10-րդ կետը,

մրցութային ամփոփիչ թերթիկի (N 4 ձև) 18-րդ սյունակը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: