Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2008, 1436 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հաշմանդամ դարձած զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ա» և «բ» ենթակետերում «7500» թիվը փոխարինել «9100» թվով.
2) «բ» ենթակետում «2500» թիվը փոխարինել «3000» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։