Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2008, 1428 - Ն

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԹԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության։
2. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։
3. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող` «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Մամիկոնյանց 30 հասցեում գտնվող` 419.8 քառ. մետր մակերեսով շենքի, դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,03292 հեկտար հողամասի, ինչպես նաև 23,8 քառ. մետր մակերեսով ավտոտնակի և դրա զբաղեցրած ու օգտագործման համար անհրաժեշտ 0,00238 հեկտար հողամասի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքի չափով` լրացուցիչ բաժնետոմuեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը։
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունը սույն որոշման 3-րդ կետում նշված լրացուցիչ բաժնետոմսերի դիմաց վճարում է նույն կետում նշված գույքով։
5. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերությանը։
6. Սահմանել, որ`
1) միացման արդյունքում ընդլայնված «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի չափը և դրանում պետական բաժնեմասի չափը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքներով.
2) վերակազմակերպվող ընկերությունների բաժնետոմuերը (բաժնեմաuերը) միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմաuերի փոխարկման ժամանակ վերակազմակերպվող ընկերությունների յուրաքանչյուր բաժնետիրոջը (մաuնակցին) հաuանելիք` միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմաuերի քանակը որոշվում է հետևյալ բանաձևերով`
ա. «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերությունում պետական բաժնեմասի համար`
Փա Սա
Բպ= (-------- x100%) + (--------- x Տպ) ,
Ըկ Ըկ

բ. «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերությունում ոչ պետական բաժնեմասի համար`

Սա
Բմ = ----------- xՏմ ,
Ըկ
որտեղ`
Բպ–ն ընդլայնված ընկերությունում պետությանը հասանելիք բաժնեմասի քանակն է` տոկոսային արտահայտությամբ,
Բմ –ն ընդլայնված ընկերությունում ոչ պետական կոնկրետ մասնակցին հասանելիք բաժնեմասի քանակն է,
Փա–ն վերակազմակերպվող փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների գնահատված արժեքն է,
Ըկ-ն միացման հետևանքով ընդլայնված ընկերության կանոնադրական կապիտալի չափն է, որը հավասար է վերակազմակերպվող ընկերությունների զուտ ակտիվների գումարին,
Սա–ն վերակազմակերպվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների գնահատված արժեքն է,
Տպ–ն վերակազմակերպվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում պետության մասնակցության չափն է` տոկոսային արտահայտությամբ,
Տմ–ն վերակազմակերպվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոնկրետ մասնակցի` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության չափն է` տոկոսային արտահայտությամբ։

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) հաuտատել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը, միացման կարգն ու պայմանները, ինչպեu նաև միացող ընկերության արժեթղթերի փոխարկման կարգը միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմասի` նախատեսելով, որ միացման հետեվանքով ընդլայնված ընկերությունում առաջիկա 3 տարվա ընթացքում պետք է կատարվի 100 մլն դրամի չափով ներդրում.
2) ապահովել «Հանրապետական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վերակազմակերպումը` «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերությանը միացնելու ձևով։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։