Կառավարության որոշումներ

24 Մարտի 2005, 328 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹՌԻՉՔԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ, ԹՌԻՉՔԱՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող` քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը հաստատելու մասին» N 808-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: