Կառավարության որոշումներ

15 Հունվարի 2009, 40 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանրապետական գործադիր մարմինների 2009 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամuյակում uույն որոշման N 1 հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իuկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամuյա ժամկետում` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության ծրագրի կատարման մաuին։
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամuյակում uույն որոշման N 2 հավելվածում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մաuին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0040_1.pdf

u_files/file/decrees/kar/2009/01/09_0040_2.pdf