8 Հունվարի 2009, 28 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով, ինչպես նաև Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Երևան Ջուր» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային հարաբերությունների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքներով վարձակալության հանձնված գույքից հետ վերցնել 135587085.23 դրամ արժողությամբ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի` կատարելով համապատասխան փոփոխություն վարձակալության պայմանագրում։
2. Թույլատրել`
1) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 1130912.15 դրամ արժողությամբ գույքով (փականները)` համաձայն N 2 հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց.
2) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 24195484 դրամ արժողությամբ գույքով (Գյումուշ 1 պոմպակայանն իր կապտաժներով)` համաձայն N 3 հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
4. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը։
5. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը` 136717997.38 դրամ հաշվեկշռային արժեքով, ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը պայմանագրային հիմունքներով վարձակալության տրամադրել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը։
7. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով.
2) սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, իսկ սույն որոշման 6-րդ կետում նշված գույքի նկատմամբ նոտարական ձևակերպման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալության պայմանագրի կողմերի միջոցների հաշվին` հավասարաչափ, իսկ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0028.pdf