Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 174 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող  հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքների  վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 13700  հեկտարը փոխադրել՝          

ա) 13672 հեկտարը, որից` 775 հեկտար խոտհարք, 6510 հեկտար արոտ, 6387  հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.       

բ) 28 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքօգտագործման համար: