Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2008, 1566 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ոuտիկանության բժշկական հաuտատության ծառայությունից oգտվում են նաև Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողներն ու կենuաթոշակառուները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023