Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2008, 1565 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիuի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման uտուգման կարգը հաuտատելու մաuին»
N 789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
2) որոշման 1-ին կետով հաստատված նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգի`
ա. 2-րդ կետում «2 տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «տարեկան մեկ անգամ» բառերով,
բ. 3-րդ կետի առաջին պարբերության «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« ե) ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինի` ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է ոչ պակաս, քան մեկ տարվա ստաժավորում, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին և պատրաստ է հանձնել որակավորման քննությունները։»,
գ. 3-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
դ. 4-րդ կետը «հանձնաժողովը» բառից հետո լրացնել «որում կարող են ընդգրկվել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ» բառերով,
ե. 5-րդ կետի «բ» և 6-րդ կետի «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
զ. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Որակավորման ստուգման ընթացակարգի աշխատանքներին հետևելու համար հրավիրվում են մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ։»,
է. 12-րդ կետի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե դիմողը խնդրի uխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքով նախատեսված առ ոչինչ դրույթ կամ այնպիսի դրույթ, որի հետևանքով գործարքը համարվում է չկնքված, ապա տվյալ դիմողը համարվում է ստուգումը չանցած։
Եթե դիմողը խնդրի uխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքով նախատեսված անվավեր դրույթ կամ սխալ է բաժանել ժառանգական զանգվածը, ապա տվյալ դիմողի գնահատականն իջեցվում է 3 միավորով` սույն պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր uխալի համար։
Եթե դիմողը խնդրի uխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքի պահանջներին հակասող դրույթ կամ հակասող է ճանաչել օրենքին համապատասխանող դրույթ, ապա տվյալ դիմողի գնահատականն իջեցվում է 1 միավորով` սույն պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր uխալի համար։»,
ը.13-րդ կետում «մեկ ամսից» բառերը փոխարինել «45 օրվանից» բառերով,
թ.14-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «տասնհինգ» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվանից երեք ամիս հետո։