Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2008, 1559 - Ն

«ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ՇԻՐԱԿ» OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 392-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի դրույթներն ու պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2008-2012 թվականների Մաստեր Պլանը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված Մաստեր Պլանը հաստատելու մասին» N 392-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։