Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2008, 1549 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1806 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Արման Գրիգորյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1806-Ա որոշման մեջ «2008 թվականի աշնանային զորակոչը» բառերը փոխարինել «2009 թվականի աշնանային զորակոչը» բառերով։