25 Դեկտեմբերի 2008, 1547 - Ն
ՀԱՅԿ ՀՄԱՅԱԿԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայկ Կյուրեղյանին (ծնվ.` 1990 թվականի օգոստոսի 31-ին, քաղ. Արտաշատ, Մխչյան փող., N 4, 2008 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ավիացիայի պետական համալսարան, որը Ռուսաստանի Դաշնությունում բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։