Կառավարության որոշումներ

3 Մարտի 2005, 312 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 09 ենթախմբի «05. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2005-2007 թվականների պետական ծրագրի իրականացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների` բաշխման ընդհանուր ցանկը` ըստ մարզագույքի, և բաշխումը` ըստ մարզերի և Երևան քաղաքի`համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հասարակական կազմակերպություններին հատկացվող մարզագույքը տրվում է անհատույց օգտագործման իրավունքով։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին վերաբաշխել սույն որոշմամբ հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված մարզագույքը:

Արխիվ

2024

2023