18 Դեկտեմբերի 2008, 1543 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել հաշվառման օբյեկտների մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի։».
3) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.
4) որոշմամբ հաստատված պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական և անշարժ գույքը (բացառությամբ դրամական միջոցների), այդ թվում` պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը։»,
բ. 7-րդ կետում «1, 2, 3, 3ա, 3բ և 3գ» թվերը փոխարինել «N 2 հավելվածի 1, 2, 3 և 4» թվերով,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Պետական մարմինների ղեկավարները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված մեթոդական ցուցումներին համապատասխան, նրան են ներկայացնում`
ա) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 1 ձև),
բ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2 ձև),
գ) պետական կառավարչական հիմնարկին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 3 ձև),
դ) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 4 ձև)։
Պետական մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տեղեկանք` սույն կետով սահմանված դրույթներին համապատասխան ներկայացված տեղեկավության փոփոխության կամ փոփոխության բացակայության մասին։»,
դ. 11-րդ կետի «բ» ենթակետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ը» բառերով,
ե. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն սույն կարգի 10-րդ կետի կատարման ընթացքի մասին։»։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման 1-ին և 3-րդ կետերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1543.pdf