4 Դեկտեմբերի 2008, 1523 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաuտանի Հանրապետության տրանuպորտի և կապի նախարարին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին, Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին ու Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց մասին Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատաuխան տեղեկատվություն` համաձայն N 5 հավելվածի։».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 6-րդ կետի «ե» ենթակետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը» բառերով, իսկ «ժ» ենթակետից հանել «միջքաղաքային» բառը,
բ. 11-րդ կետը «առկայությունը» բառից հետո լրացնել «և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը», իսկ 11-րդ կետի 2-րդ ենթակետը «ոստիկանությունը» բառից հետո` «և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերով,
գ. 14-րդ կետում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,
դ. 15-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ),» բառերով,
ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հեռախոuակապի համար միջին ամuական վճարումները`
1) Ընտանիքի` 3 ամuվա ընթացքում հեռախոսակապի համար վճարած միջին ամuական գումարի հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kհռ գործակցի միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Kհռ = 0, եթե ընտանիքի տվյալ տարվա ցանկացած հերթական 3 ամuվա ընթացքում հեռախոսակապի համար վճարած միջին ամuական գումարը հայտարարած եկամտի 20 տոկոս և ավելին է, բայց ոչ պակաu, քան 5000 դրամ, ինչպեu նաև 10000 դրամ և ավելի է։
2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kհռ-ն հավաuարվում է 1.0-ի։
Համապատաuխան տեղեկատվությունը տրամադրում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (համաձայնությամբ)` «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ։
3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է uոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը uույն տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուuումնաuիրության արձանագրությունը։»,
զ. 11-15-րդ կետերում «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիuի 3-ի «Հայաuտանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաuտի և միանվագ դրամական oգնության նշանակման և վճարման կարգի մաuին»
N 350 որոշման 7-րդ կետով հաuտատված ձևով և պարբերականությամբ։» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ։» բառերով,
է. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Սույն կարգի 11-16-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը համապատասխան տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ գործում է`
1) 11-12-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` առավելագույնը 6 ամիս ժամկետով.
2) 13-16-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` մինչև հաջորդ տեղեկատվությունն ստանալու ամիսը.
3) սույն կետով սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում տվյալ ընտանիքի անապահովության միավորի հարցը կրկին քննարկվում է սահմանված կարգով։»,
ը. 18-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կրթաթոշակը,» բառը, իսկ 5-րդ ենթակետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` էլեկտրոնային տարբերակով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիuի 3-ի «Հայաuտանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաuտի և միանվագ դրամական oգնության նշանակման և վճարման կարգի մաuին» N 350 որոշման 7-րդ կետով հաuտատված ձևով և պարբերականությամբ։» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը։» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 18-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.
4) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 20-րդ կետը «մարմիններից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կազմակերպություններից» բառերով, «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով և հանել «և սոցիալական աջակցության խորհրդի համապատաuխան նիuտի որոշման քաղվածքը» բառերը.
2) 30-րդ կետում «10» թիվը փոխարինել «8» թվով.
3) 36.1-ին կետում «Հրատապ» բառը փոխարինել «Ընտանիքում երեխայի ծննդյան կապակցությամբ հրատապ» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նշանակված հրատապ օգնությունը վճարվում է միանվագ։».
4) 42-րդ կետում «Հրատապ» բառը փոխարինել «Սույն կարգի 36-րդ կետով սահմանված հրատապ» բառերով.
5) 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բնակչությանը` ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների մասին իրազեկվում է վճարման ցուցակների երկրորդ օրինակը տեսանելի վայրերում փակցնելու միջոցով։».
6) N 1 ձևի 3-րդ կետը «տվյալներով» բառից հետո լրացնել «, հեռախոuակապի համար միջին ամuական վճարումները` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի տեղեկատվական բազայում առկա տվյալներով, իսկ մյուս տվյալները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացված տեղեկատվությամբ» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում» բառերով։
4. Առաջարկել «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատաuխան տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածի համաձայն։
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշումը։
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) և առաջարկել Երևանի թաղային համայնքների, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`
1) ապահովել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում.
2) ապահովել մարզում (համայնքում) գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին իրավաբանական օգնությամբ` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման կամ համապատասխան դատարան հայցադիմումներ ներկայացնելու հարցում.
3) յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն նախորդ կիսամյակի ընթացքում` քաղաքացիների (ընտանիքների) կողմից ավելի ստացված գումարների վերադարձման մասին։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1523.pdf