Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2005, 308 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1535-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1535-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում «Արտենիի» բառը փոխարինել «Արենիի» բառով.

բ) որոշման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «21. Կրթական օբյեկտների նախագծում» ծրագրից պակասեցվող 43800.0 հազ. դրամ գումարի` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» բառերը փոխարինել «Նախագծահետազոտական ծախսեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: