Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2008, 1537 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմինների համապատասխան մարզային (Երևանի քաղաքային) բաժիններում հարուցված կատարողական վարույթի ապահովման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` Երևան քաղաքի և մարզային բաժինների համապատասխան դեպոզիտ հաշիվներին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 297644.8 դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով), այդ թվում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնին` 254518.0 դրամ, Լոռու մարզային բաժնին` 18910.0 դրամ, Արագածոտնի մարզային բաժնին` 10000.0 դրամ և Կոտայքի մարզային բաժնին` 14216.8 դրամ։