Կառավարության որոշումներ

17 Մարտի 2005, 306 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող

2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված հավելվածի`

ա) 282-րդ կետում «Միջոցառումը» սյունակում «Կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում` ՀՀ կառավարության քննարկմանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում», իսկ «Կատարման ժամկետը» սյունակում «2004 թ.» բառերը` «2005 թ.» բառերով.

բ) 291-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։