Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 173 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԻՆԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է.        Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգինայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության 7.2 հեկտար այլ հողեր փոխադրել՝       

 ա) 4 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, որից՝ 2.9 հեկտարը՝ որպես տնամերձ, 1.1 հեկտարը՝ հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.     

բ) մեկ հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ մարզադաշտ կառուցելու  համար.       

գ) 2.2 հեկտարը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման  և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար: