25 Դեկտեմբերի 2008, 1526 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 69-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին» N 69-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելվածում`
« Այլ ծախսեր 110,000.0 »
տողը փոխարինել
« Այլ ծախսեր 108,500.0 »
տողով, իսկ
« ԸՆԴԱՄԵՆԸ 216,500.0 »
տողը փոխարինել
« ԸՆԴԱՄԵՆԸ 215,000.0 »
տողով.
2) որոշման հավելվածը`
« 03 Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ »
տողից հետո լրացնել
« ՀՀ Նախագահի աշխատակազմ
Այլ ծախսեր 1,500.0
ԸՆԴԱՄԵՆԸ 1,500.0 »
տողերով։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր