18 Դեկտեմբերի 2008, 1525 - Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նուբարաշենի խճուղի, 9) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու 9 հասցեում գտնվող`
2297,1 հեկտար հողատարածքը` զբաղեցված 3 շենք-շինություններով հանդերձ` համաձայն հավելվածի, մասնակի հատուցմամբ` 15,000.0 հազ. դրամ գնով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով 2008 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով)։
3. Հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարային հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին։
5. Լուծարային հանձնաժողովին` ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացրել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1525.pdf