Կառավարության որոշումներ

17 Մարտի 2005, 304 - Ն

ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54 և 67-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) առաջարկել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) իր կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող սովորական անվանական 5043 բաժնետոմսերը, որոնք կազմում են ընկերության կանոնադրական կապիտալի 48,67 տոկոսը, գնել` Հայաստանի Հանրապետությանը վճարելով իրեն պատկանող վարչական շենքի (Տիգրան Մեծի 4) 9238 քառ. մետր ընդհանուր տարածքից 4600 քառ. մետր տարածքով (այսուհետ՝ գույք).

բ) ձեռնարկել միջոցներ` օրենքով սահմանված կարգով` 45 օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գործողությունները կատարելու, ձեռք բերված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելու և գույքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը փոխանցելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: