Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2008, 1464 - Ն

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի N 374-Ա որոշմամբ նախատեսված միջազգային մրցույթի անցկացման մրցույթի հրավերի փաթեթին` համաձայն հավելվածի, որը բաղկացած է «Կառավարչի ծառայություններ» մրցույթի հրավերից և կառավարման պայմանագրից։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի N 374-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին իրավունք վերապահել ամփոփելու մրցույթի արդյունքները և դրանք սահմանված կարգով ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր