Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2008, 1430 - Ա

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Սամվելի Տոնոյանին (ծնվ`. 1990 թվականի օգոստոսի 6-ին, քաղ. Տաշիր, Դպրոցականների փող., 27 շենք, բն. 32, 2007 թվականին ընդունվել է Մոսկվայի Պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը (Տեխնիկական համալսարան)՝ կիրառական ինֆորմատիկա մասնագիտությամբ, ինստիտուտը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։