18 Դեկտեմբերի 2008, 1520 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 568-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 29-ի «Բնակելի տարածքներ նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1893-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 568-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «77540» թիվը փոխարինել «1075.4» թվով.
2) չեղյալ ճանաչել որոշման 2-րդ կետը։
2. Երևանի քաղաքապետին`
1) ապահովել Երևան քաղաքի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի N 11 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչների հետ իրենց կողմից զբաղեցված տարածքների նվիրաբերության պայմանագրի կնքումը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1893-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 911-Ա որոշման պահանջները.
2) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարումը` սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նվիրառուների միջոցների հաշվին։