Կառավարության որոշումներ

3 Մարտի 2005, 296 - Ն

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման աշխատանքները կարգավորող կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1ա հավելվածների.

ա) Ղարիբջանյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 6.17 հեկտար բնակավայրերի, 4.51 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 1.41 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերն ընդգրկել Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում.

բ) Ազատանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 276.77 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, 66.86 հեկտար բնակավայրերի, 42.79 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 3.58 հեկտար հատուկ նշանակության հողերն ընդգրկել Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում.

գ) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող սելեկցիոն կայանի հողերը` բացառությամբ 17.44 հեկտար բնակավայրերի և 4.37 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, ընդգրկել Ախուրյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում.

դ) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պտղատնկարանի հողերը` բացառությամբ 20.02 հեկտար բնակավայրերի հողերի, ընդգրկել Ախուրյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում.

ե) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` 35.1 հեկտար գյուղատնտեսական նշանակության վարելահողերը և 31.8 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերն ընդգրկել Քեթիի գյուղական համայնքի վարչական սահմաններում։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Գյումրու, Ախուրյանի, Ազատանի, Քեթիի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռների և համայնքներին անհատույց սեփականության իրավունքով հողամասերի փոխանցմանը վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Գյումրու քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023