3 Մարտի 2005, 295 - Ն
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) Գյումրի քաղաքի գլխավոր հատակագիծը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքային հատակագծման ուրվագիծը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` հաշվի առնելով շահագրգիռ մարմինների առաջարկությունները և դիտողությունները եռամսյա ժամկետում Գյումրու քաղաքապետի հետ համատեղ ապահովել Գյումրի քաղաքի կենտրոնի գոտիավորման նախագծի լրամշակումը և սահմանված կարգով հաստատումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր