Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2008, 1502 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Գումար հատկացնելու մասին» N 997-Ա որոշման 1-ին կետի 1, 2, 4, 5, 6 և 10-րդ ենթակետերի համաձայն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից հատկացված միջոցներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացված աշխատանքների համար վճարման ենթակա գումարներից նույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համաձայն պահված գումարները համապատասխան կապալառուներին նույն կետով սահմանված ընթացակարգին համապատասխան երաշխիքային ժամկետի ավարտից հետո վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 144969.2 հազ. դրամ, այդ թվում`

1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով `
ա. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 7942.9 հազ. դրամ,
բ. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 22543.0 հազ. դրամ,
գ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 16392,6 հազ. դրամ,
դ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 44476.6 հազ. դրամ,
ե. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 8492.0 հազ. դրամ,
զ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 15909.3 հազ. դրամ.
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով`
ա. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 3447.4 հազ. դրամ,
բ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 11182.9 հազ. դրամ,
գ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 10299.8 հազ. դրամ,
դ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 4282.7 հազ. դրամ։