Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2008, 1495 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 44 հասցեում գտնվող հանրակացարանային կացարանները 615.96 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 6 մլն 675 հազ. 200 դրամ հաշվեկշռային արժեքով, այնտեղ բնակվող բնակիչներին նվիրելու վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջնորդությանը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման` քաղաքացիների միջոցների հաշվին։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1495.pdf