Կառավարության որոշումներ

3 Մարտի 2005, 294 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի նշված համայնքների վարչական սահմանների նկարագիրը`

ա) Առափիի գյուղական համայնք` համաձայն NN 1 և 1ա հավելվածների.

բ) Ախուրյանի գյուղական համայնք` համաձայն NN 2 և 2ա հավելվածների.

գ) Ազատանի գյուղական համայնք` համաձայն NN 3 և 3ա հավելվածների.

դ) Հացիկի գյուղական համայնք` համաձայն NN 4 և 4ա հավելվածների.

ե) Հովունու գյուղական համայնք` համաձայն NN 5 և 5ա հավելվածների.

զ) Կարմրաքարի գյուղական համայնք` համաձայն NN 6 և 6ա հավելվածների.

է) Կրաշենի գյուղական համայնք` համաձայն NN 7 և 7ա հավելվածների.

ը) Լեռնուտի գյուղական համայնք` համաձայն NN 8 և 8ա հավելվածների.

թ) Մեծ Սարիարի գյուղական համայնք` համաձայն NN 9 և 9ա հավելվածների.

ժ) Մայիսյանի գյուղական համայնք` համաձայն NN 10 և 10ա հավելվածների.

ժա) Մարմաշենի գյուղական համայնք` համաձայն NN 11 և 11ա հավելվածների.

ժբ) Քեթիի գյուղական համայնք` համաձայն NN 12 և 12ա հավելվածների.

ժգ) Վահրամաբերդի գյուղական համայնք` համաձայն NN 13 և 13ա հավելվածների.

ժդ) Դարիբջանյանի գյուղական համայնք` համաձայն NN 14 և 14ա հավելվածների.

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքի պետական բարձունքային ցանցի ստեղծման, գեոիդի մոդելի հաշվարկման, ծանրաչափական դիտարկումների ամփոփման և Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի ամբողջական հավասարակշռման աշխատանքների ավարտից հետո հրատարակել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուն.

բ) եռամսյա ժամկետում սահմանել քարտեզագրական և հողաշինարարական աշխատանքներում սխալների ուղղման և փոփոխությունների իրականացման մասին կարգ.

գ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա, հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ, սույն որոշման մեջ նշված համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023