11 Դեկտեմբերի 2008, 1492 - Ա
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Խաչիկ Նազարյանին` 90.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին` 120.0 հազ. դրամ, Արտակ Հարությունյանին` 180.0 հազ. դրամ, Սերգեյ Դոյդոյանին` 210.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 30.0 հազ. դրամ, Արարատ Առաքելյանին` 30.0 հազ. դրամ, Հայկ Թարփոշյանին` 60.0 հազ. դրամ, Արտակ Սարգսյանին` 60.0 հազ. դրամ, Սեդրակ Մելքոնյանին` 180.0 հազ. դրամ, Սամվել Բաբլանյանին` 120.0 հազ. դրամ և Սեյրան Հովհաննիսյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հյուսիսային քաղաքացիական դատարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1140.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։