Կառավարության որոշումներ

10 Մարտի 2005, 292 - Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ», «գ» և «ե» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատոր սահմանել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը:

3. Լիազորել փոստային կապի ազգային օպերատորին մատուցել փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրել Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023