10 Մարտի 2005, 291 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Բերդկունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 988.3 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 982.3 հեկտարը, որից` 48.5 հեկտար վարելահող, 59 հեկտար արոտավայր, 874.8 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` մեկ հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.
բ) 5 հեկտարը, որից` 1,5 հեկտար վարելահող, 3.5 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 4 հեկտարը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, մեկ հեկտար վարելահողը` հասարակական կառուցապատման համար.
գ) մեկ հեկտար արոտավայրը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան ընդլայնման համար:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր