4 Դեկտեմբերի 2008, 1445 - Ն
ԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կնիքներ պատվիրելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2005 թվականի ապրիլի 28-ի «Կնիքներ պատվիրելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 526-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1445.pdf