18 Փետրվարի 2004, 172 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1707 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1647.9 հեկտարը, որից՝ 444 հեկտար վարելահող, 45 հեկտար խոտհարք, 371.5 հեկտար արոտ, 787.4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 7.6 հեկտարը, որից՝ 4 հեկտար արոտ, 3.6 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում՝ 3 հեկտար արոտը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 4.6 հեկտարը, որից՝ մեկ հեկտար արոտը և 3.6 հեկտար այլ հողեր՝ հասարակական կառուցապատման համար.
գ) 50.5 հեկտարը, որից 40 հեկտար վարելահող, 6.5 հեկտար արոտ, 4 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա՝ հանգստի գոտի հիմնելու համար.
դ) մեկ հեկտար արոտը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ աղբավայրի համար: