Կառավարության որոշումներ

13 Նոյեմբերի 2008, 1440 - Ն

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի։
2. Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` վեցամսյա ժամկետում `
1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`
ա. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015 թվականների համալիր ծրագիրը,
բ. բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը.
2) հաստատել բուսական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
u_files/file/decrees/kar/2008/11/08_1440.pdf

Արխիվ

2024

2023