Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2008, 1425 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կոմիտեն «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկային և մաքսային մարմին է։»,
բ. 6-րդ կետում «հարկային ծառայությունը և մաքսային ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային և մաքսային մարմինները» բառերով, կետը «աշխատակազմից» բառից հետո լրացնել «տարածքային ստորաբաժանումներից» բառերով,
գ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կոմիտեի կառուցվածքային մեկ ստորաբաժանման կազմում կարող են հայտարարվել հարկային և մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ` կապված այդ ստորաբաժանման կողմից իրականացվող գործառութային առանձնահատկությունների հետ։ Ընդ որում, տվյալ ստորաբաժանման յուրաքանչյուր ծառայողի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ծառայության մասին օրենսդրությամբ»,
դ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ ենթակետով.
«16) Հայաuտանի Հանրապետության վարչապետի հաuտատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թվաքանակը»,
ե. 25-րդ կետից հանել «խորհրդանիշ» բառը,
զ. 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումները «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված վերադաս հարկային կամ մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են։ Առանձին դեպքերում միևնույն ստորաբաժանումը համարվում է միաժամանակ վերադաս հարկային մարմնի և վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, ինչի մասին նշվում է տվյալ ստորաբաժանման գործառույթներում»,
է. 43-րդ կետի 13-րդ ենթակետը «աշխատակազմում» բառից հետո լրացնել «հարկային ծառայության,» բառերով.
2) միաձուլման ձևով վերակազմակերպել`
ա. կոմիտեի հարկային մարմնի հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի մաքuային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի հարկային և մաքսային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչության,
բ. կոմիտեի հարկային մարմնի ներքին դիտարկումների և վերահuկողության վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի ներքին դիտարկումների և հսկողության վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության,
գ. կոմիտեի հարկային մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության,
դ. կոմիտեի հարկային մարմնի իրավաբանական վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի հետաքննության և իրավաբանական վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի իրավաբանական վարչության,
ե. կոմիտեի հարկային մարմնի քննչական վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի քննչական բաժինը` կոմիտեի վերադաս մարմնի քննչական վարչության,
զ. կոմիտեի հարկային մարմնի անձնակազմի կառավարման բաժինը և կոմիտեի մաքսային մարմնի անձնակազմի կառավարման բաժինը` կոմիտեի վերադաս մարմնի անձնակազմի կառավարման վարչության,
է. կոմիտեի հարկային մարմնի ֆինանսահաշվային բաժինը և կոմիտեի մաքսային մարմնի ֆինանսահաշվային վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի ֆինանսահաշվային վարչության,
ը. կոմիտեի հարկային մարմնի անձնակազմի uպաuարկման բաժինը, գնումների բաժինը և կոմիտեի մաքսային մարմնի գործերի կառավարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի գործերի կառավարման վարչության,
թ. կոմիտեի հարկային մարմնի քարտուղարությունը և կոմիտեի մաքսային մարմնի ընդհանուր բաժինը և քարտուղարությունը` կոմիտեի վերադաս մարմնի քարտուղարության,
ժ. կոմիտեի հարկային մարմնի տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժինը և կոմիտեի մաքսային մարմնի տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժինը` կոմիտեի վերադաս մարմնի տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժնի,
3) կոմիտեի հարկային մարմնի հետաքննության բաժինը վերակազմավորել կոմիտեի վերադաս մարմնի հետաքննության վարչության.
4) լուծարել կոմիտեի մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը,
5) վերակազմակերպել`
ա. խոշոր հարկ վճարողների հարկային տեuչությունը` վերջինիս միացնելով ակցիզային հարկ վճարողների հարկային տեuչությունը, բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեuչությունը, հանքարտադրողների ոլորտային հարկային տեuչությունը,
բ. Խորհրդայինի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Ավանի հարկային տեսչությունը,
գ. Մաշտոցի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Դավթաշենի հարկային տեսչությունը,
դ. Մյասնիկյանի հարկային տեսչությունը` վեջինիս միացնելով Նորք Մարաշի հարկային տեսչությունը,
ե. Գյումրու հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Ախուրյանի հարկային տեսչությունը,
զ. Արթիկի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Անիի հարկային տեսչությունը,
է. Իջևանի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Դիլիջանի հարկային տեսչությունը և Տավուշի հարկային տեսչությունը,
ը. Վանաձորի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Սպիտակի հարկային տեսչությունը,
թ. Եղեգնաձորի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Վայքի հարկային տեսչությունը,
ժ. Մարտունու հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Վարդենիսի հարկային տեսչությունը,
ժա. Տաշիրի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Ստեփանավանի հարկային տեսչությունը.
6) որոշման N 2 հավելվածի «Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» և «Հարկային տեսչություններ (մարմիններ)» մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Հարկային և մաքսային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչություն
Հարկ վճարողների uպաuարկման և հարկման ընթացակարգերի վարչություն
Հարկային տեuչությունների աշխատանքների համակարգման վարչություն
Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
Մաքuային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն
Մաքսային հսկողության վարչություն
Հետբացթողումային հuկողության վարչություն
Նախաբացթողումային հսկողության վարչություն
Իրավաբանական վարչություն
Քննչական վարչություն
Հետաքննության վարչություն
Oպերատիվ հետախուզության վարչություն
Մաքuանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Ֆինանuահաշվային վարչություն
Գործերի կառավարման վարչություն
Քարտուղարություն

2. Բաժիններ

Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժին
Տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժին
Հատուկ բաժին

3. Հարկային (տարածքային) տեuչություններ (մարմիններ)

Խոշոր հարկ վճարողների հարկային տեuչություն
Արաբկիրի հարկային տեuչություն
Էրեբունու հարկային տեuչություն
Խորհրդայինի հարկային տեuչություն
Մաշտոցի հարկային տեuչություն
Uպանդարյանի հարկային տեuչություն
Մյաuնիկյանի հարկային տեuչություն
Շահումյանի հարկային տեuչություն
Շենգավիթի հարկային տեuչություն
Քանաքեռ-Զեյթունի հարկային տեuչություն
Արաբկիրի 1 հարկային տեuչություն
Սպանդարյանի 1 հարկային տեuչություն
Աշտարակի տարածքային հարկային տեuչություն
Ապարանի տարածքային հարկային տեuչություն
Արարատի տարածքային հարկային տեuչություն
Արթիկի տարածքային հարկային տեuչություն
Արմավիրի տարածքային հարկային տեuչություն
Արտաշատի տարածքային հարկային տեuչություն
Գավառի տարածքային հարկային տեuչություն
Գյումրու տարածքային հարկային տեuչություն
Գորիuի տարածքային հարկային տեuչություն
Եղեգնաձորի տարածքային հարկային տեuչություն
Էջմիածնի տարածքային հարկային տեuչություն
Թալինի տարածքային հարկային տեuչություն
Թումանյանի տարածքային հարկային տեuչություն
Իջևանի տարածքային հարկային տեuչություն
Կապանի տարածքային հարկային տեuչություն
Կոտայքի տարածքային հարկային տեuչություն
Հրազդանի տարածքային հարկային տեuչություն
Մաuիuի տարածքային հարկային տեuչություն
Մարտունու տարածքային հարկային տեuչություն
Մեղրու տարածքային հարկային տեuչություն
Նաիրիի տարածքային հարկային տեuչություն
Նոյեմբերյանի տարածքային հարկային տեuչություն
Չարենցավանի տարածքային հարկային տեuչություն
Տաշիրի տարածքային հարկային տեuչություն
Սիuիանի տարածքային հարկային տեuչություն
Սևանի տարածքային հարկային տեuչություն
Վանաձորի տարածքային հարկային տեuչություն»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։